Սարգիս և Մարի Իզմիրլյանների
անվ. ԳրադարանՍարգիս և Մարի Իզմիրլյանների
անվ. Գրադարան
Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը տնտեսության, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում հսկայական առաջընթաց ու փոփոխություններ բերեց մեր կյանքում։
Գերխնդիր դարձավ դարերի ընթացքում մարդկության կուտակած ողջ տեղեկատվության պահպանման ու հասանելիության ավանդական թղթային եղանակի փոխարինումը էլեկտրոնայինի, որը ենթադրում էր որակ ու արագություն։
Տեղեկատվական միջավայրի ստեղծման նպատակով 1996 թ.-ին Իզմիրլյան հիմնադրամի միջոցներով ստեղծվեց ու տեխնիկապես զինվեց ԵՊՀ գրադարանի համակարգչային բաժինը: Ներդրվեց աշխարհի լավագույն գրադարանային ծրագիրը, որը հնարավորություն տվեց ստեղծել գրադարանի հավաքածուների Էլեկտրոնային քարտարան , Հեղինակավոր գրառումներ, ընթերցողների տվյալների բազա՝ գրքատացքի կազմակերպման հնարավորությամբ՝ ապահովելով առցանց նյութի փնտրումն ու պատվերը:
Բաժնի աշխատակիցները ծրագրի ներդրման ու շահագործման գործընթացում ուսումնասիրեցին զարգացած երկրների փորձն ու մեթոդները՝ յուրացնելով Հայաստանում դեռևս չկիրառված տեղեկատվության արտածման, քարտագրման մեքենաընթեռնելի միջազգային ստանդարտներն ու չափանիշները` (UNIMARC, USMARC) ապահովելով նաև Հայաստանյան համահավաք քարտարանի ստեղծման մասնակից մյուս գրադարանների աշխատակիցների ուսուցումը:
Սկսած 1998թ.-ից, ԵՊՀ-ի ու Ֆրեզնոյի պետական համալսարանի Հայկական ուսումնասիրությունների կենտրոն-ի բարեկամական կապերի շնորհիվ ԵՊՀ գիտական հանրությունը հնարավորություն ունի օգտվելու աշխարհի ամենահայտնի ու հարուստ էլեկտրոնային գիտատեղեկատվական ցանցերից՝
Բաժինը գիտական տեղեկատվություն է ապահովում՝ տրամադրելով ԵՊՀ հանրությանը էլեկտրոնային գիտական հոդվածներ նաև SUBITO գերմանական գրադարանային ծառայությունից:
Հոդվածներ պատվիրելու համար ստեղծված է elpub@ysu.am հասցեն և ORDERS ծառայությունը։
Գրադարանը մասնակցել է Եվրամիության Տեմպուս JEP 25008-2004 ծրագրին, որի շրջանակներում ընտրվել և տեղակայվել է հեռաուսուցման Moodle համակարգը: Պատրաստվել և տեղադրվել են մի քանի առցանց փորձնական դասընթացներ, ինչպես նաև իրականացվել են ԵՊՀ դասախոսների վերապատրաստման աշխատանքներ, որի արդյունքում դասախոսները ձեռք են բերել նշված համակարգում դասընթացներ պատրաստելու և տեղադրելու հմտություններ։
Հարգելի՛ դասախոսներ, եթե ցանկանում եք ունենալ Ձեր դասընթացների առցանց տարբերակները Moodle համակարգում, կարող եք գրել lyuska@ysu.am հասցեով:
Այսօր բաժնում ընթանում են հնատիպ ու հազվագյուտ գրքերի թվայնացման և առցանց թվային գրադարանի ստեղծման գործընթացները: