Ով կարող է օգտվել գրադարանից
Գրադարանի ծառայություններից օգտվելու իրավունք ունեն Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, ասպիրանտներն ու հայցորդները:
Այլ բուհերի ներկայացուցիչները՝ միայն գրադարանի տնօրինության կողմից թույլտվություն ստանալու դեպքում:
Ինչպես դառնալ բաժանորդ
Գրադարանի բաժանորդ դառնալու և ընթերցողական տոմս ստանալու համար աբոնեմենտի բաժին (301 սենյակ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1.անձնագրի պատճեն (ներառյալ հասցեն)
2.երկու լուսանկար 3x4 չափի
*Ուսանողները, ասպիրանտներն ու հայցորդները նաև
3.տեղեկանք ֆակուլտետի դեկանատից իրենց կարգավիճակի մասին
4.ուսման վարձի վճարման անդորրագիր (եթե ընդունվել է վճարովի հիմունքներով)
*Դասախոսները
4.տեղեկանք կադրերի բաժնից, որտեղ պետք է նշված լինի աշխատանքային պայմանագրի տևողությունը
Ընթերցողական տոմսից օգտվելու կանոնները.
- Ընթերցողական տոմս տրվում է որոշակի ժամկետով` կախված ընթերցողի համալսարանական կարգավիճակից:
4 տարի բակալավրիատի ուսանողների համար
2 տարի մագիստրատուրայի ուսանողների համար
3 տարի ասպիրանտների համար
Պրոֆեսորադասախոսական կազմի համար կախված նրա հետ ունեցած պայմանագրի տևւողությունից: - Հայցորդները գրադարանի ծառայություններից կարող են օգտվել միայն ընթերցասրահներում, ինչի համար պետք է ունենան ժամանակավոր ընթերցողական տոմս:
- ժամանակավոր աշխատողները կամ փոխարինողները չեն կարող օգտվել գրադարանի ծառայություններից:
- ԵՊՀ ընթերցողական տոմսով դուք կարող եք
1. գրքեր ու պարբերականներ վերցնել
2. առցանց նյութ պատվիրել ու նայել Ձեր օգտաքարտի տվյալները
3. ԵՊՀ տարածքում օգտվել ազատ մատչելիության շտեմարաններից
4. պատվիրել հոդվածներ, կարդալ թվային գրքեր
5. օգտվել գրադարանի համակարգիչներից ու անվճար ինտերնետից - Ընթերցողական տոմսն անվճար է։
- Ընթերցողական տոմսը ուժի մեջ է մեկ ուսումնական տարի։
- Եթե Ձեր ընթերցողական տոմսը ժամկետանց է, դուք կարող եք դիտել Ձեր օգտաքարտի տվյալները, բայց չեք կարող նյութ պատվիրել և ստանալ։
-
Ընթերցողական տոմսը կարելի է վերաթողարկել միայն՝ այցելելով գրադարանի համակարգչային բաժին։
- Եթե Ձեր ընթերցողական տոմսը կորցրել եք, անմիջապես տեղյակ պահեք աբոնեմենտի բաժնին։
Ձեզ անհրաժեշտ է իմանալ նաև Ձեր գաղտնաբառը, որի համար դիմեք գրադարանավարին կամ գրեք library@ysu.am հասցեով։
Հոդված պատվիրել
Գիտական հոդված պատվիրելուց առաջ, այն որոնեք ԵՊՀ տարածքում մատչելի շտեմարաններում
Այն գիտական հոդվածները, որոնք որոնման արդյունքում չեն գտնվի, հնարավորություն կա պատվիրել այլ աղբյուրներից՝ԵՊՀ գիտական հանրությունը, շնորհիվ Ֆրեզնոյի պետական համալսարանի հայկական ուսումնասիրությունների կենտրոն -ի բարեկամական կապերի, հոդվածներ է տրամադրում աշխարհի ամենահայտնի ու հարուստ էլեկտրոնային գիտատեղեկատվական ցանցերից.
Երևանի պետական համալսարանի աջակցությամբ՝ վճարովի հիմունքներով հոդվածներ կապահովի նաև SUBITO գերմանական գրադարանային ծառայությունը:
Պատվիրելու համար դիմեք գրադարանի ավտոմատացման ու տեղեկատվության բաժին, կամ պատվիրեք առցանց
Այն գիտական հոդվածները, որոնք որոնման արդյունքում չեն գտնվի, հնարավորություն կա պատվիրել այլ աղբյուրներից՝
Պատվիրելու համար դիմեք գրադարանի ավտոմատացման ու տեղեկատվության բաժին, կամ պատվիրեք առցանց
Օգտվել ՌՊԳ ատենախոսություններից
Ռուսաստանի պետական գրադարանի ատենախոսությունների ու սեղմագրերի վիրտուալ ընթերցասրահի շտեմարանից օգտվելու համար այցելեք գրադարան, VI հարկ, № 603 սենյակ։
Oգտվողները կարող են առցանց փնտրել ու կարդալ իրենց անհրաժեշտ նյութն ամբողջությամբ։
Նյութը տպելու համար դիմեք գրադարանի ավտոմատացման ու տեղեկատվության բաժին։
Oգտվողները կարող են առցանց փնտրել ու կարդալ իրենց անհրաժեշտ նյութն ամբողջությամբ։
Նյութը տպելու համար դիմեք գրադարանի ավտոմատացման ու տեղեկատվության բաժին։
Ինչպես գտնել մեզ
Ինչպես օգտվել քարտարանից
Քարտարան-ում որոնում կատարելիս «Փնտրման դաշտ» բացվող ընտրաշարքից ընտրեք անհրաժեշտ ցուցիչը (օրինակ՝ հեղինակ), ապա «Հավաքեք բառ» դաշտում hամապատասխանաբար լրացրեք փնտրվող արտահայտությունը և սեղմեք «Փնտրել» կոճակը։
9. "Իմ գրադարանի քարտը" գործընթացը հնարավորություն է տալիս դիտել ձեզ սպասարկված գրառումները, նորացնել և ինտերնետով նյութեր պատվիրել։ Դուք կարող եք օգտվել այդ ծառայությունից, եթե գրանցված եք գրադարանում։
9. "Իմ գրադարանի քարտը" գործընթացը հնարավորություն է տալիս դիտել ձեզ սպասարկված գրառումները, նորացնել և ինտերնետով նյութեր պատվիրել։ Դուք կարող եք օգտվել այդ ծառայությունից, եթե գրանցված եք գրադարանում։
Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի - Ուրբաթ: | 09:00 - 19:00 |
Շաբաթ: | փակ է |
Կիրակի: | փակ է |