Սարգիս և Մարի Իզմիրլյանների
անվ. ԳրադարանՍարգիս և Մարի Իզմիրլյանների
անվ. ԳրադարանԲաժինը hիմնադրվել է 1973 թ.-ին։ Բաժնի գործունեությունն այսօր պայմանավորվում է հետևյալ գործառույթներով.
Գրքային ունեցվածքը բաշխված է առանձնացված ֆոնդերով և կազմում է շուրջ 20 հազար միավոր։ Գրականությունը դասավորված է 2 սկզբունքով՝ ժամանակագրական և թեմատիկ։
Հնատիպների ֆոնդը խմբավորված է 2 հազարից ավելի հայերեն և շուրջ 7000 միավոր այլալեզու ենթաֆոնդերով։ Իրենց եզակիությամբ, գեղարվեստական ձևավորմամբ ու տպագրական առանձնահատկություններով ուրույն տեղ ունեն «Քարոզագիրք Գրիգորի եռամեծ և Քաջ հռետորի» (14-րդ դ., ձեռագիր), «Բառագիրք Հայոց» (Փարիզ, 1633), «Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեամբ որ է Աղուեսագիրք» (Ամստերդամ, 1668), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» (Ամստերդամ, 1669), Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցու «Զտութիւն հայկաբանութեան կամ քերականութիւն հայկական» (Հռոմ, 1674), Երեմիա Մեղրեցուն վերագրվող «Բառգիրք հայոց» (Կ.Պոլիս, 1698) գրքերը։
Թեմատիկ սկզբունքով առանձնացված մյուս ֆոնդերը պարունակում են արվեստին, իրավագիտական, պատմական, բժշկական, գյուղատնտեսական, բանասիրական գիտություններին վերաբերող հազվագյուտ գրականություն, ինչպես նաև բազմալեզու բառարաններ, հանրագիտարաններ և այլ տեղեկատուներ։
Առանձին սրահ է հատկացված Գալուստ Գյուլբենկյանի (3377 միավ., հիմն. 1965 թ.) և առանձին սենյակ՝ Հելեն Թաքեսյանի (2468 միավ., հիմն.1991թ.) նվիրատվություններին։
Բաժնում իրականացվում են նաև մատենագիտական հրատարակչական աշխատանքներ, որոնք ընդհանուր և վերլուծական տեղեկատվությամբ օգնում են ընթերցողին կողմնորոշվել նյութի փնտրման գործընթացում։