Սարգիս և Մարի Իզմիրլյանների
անվ. ԳրադարանՍարգիս և Մարի Իզմիրլյանների
անվ. Գրադարան
Աբոնեմենտի բաժնում կատարվում է ընթերցողների առաջնային գրանցում (գրադարանի տոմսի տրամադրում), ընթացիկ սպասարկում:Ընթերցողներին ծանոթացնում ենք քարտարաններից օգտվելու, պատվիրաթերթիկ լրացնելու և էլեկտրոնային պատվերներ իրականացնելու կանոններին:
Իրականացվում է քարտերի պատրաստում:
Աբոնեմենտի բաժնում գոյություն ունի գեղարվեստական գրականության հսկայական ֆոնդ, որը սպասարկվում է առձեռն:
Աբոնեմենտի բաժինը սպասարկում է պրոֆեսորադասախոսական կազմին, գիտաշխատողներին, ասպիրանտներին, հայցորդներին և հեռակա ուսուցման ուսանողներին:
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի 303 սրահում է գտնվում << Գերմանական անկյունը>>, որտեղ կա գերմանալեզու` տարբեր բնագավառների վերաբերող գրականություն:
Սրահում են տեղադրված նաև <<Եվրոպական կենտրոնի>> եվրոինտեգրման և միջազգային իրավունքի վերաբերյալ գրականությունը:
Համակարգչային սպասարկման կենտրոնը նույնպես գտնվում է այնտեղ, որտեղ անվճար ինտերնետը անսահմանափակ հնարավորություն է տալիս դասախոսական կազմին և ուսանողներին օգտվել ուսուցողական և ճանաչողական բազմաթիվ կայքերից, գրադարանի էլեկտրոնային ծրագրից (գտնել և պատվիրել գրականություն﴿: